Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 8:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Գրեց Ասուերոս թագավորի անունով և կնքեց թագավորի մատանիով և հրովարտակներն ուղարկեց ձիավոր սուրհանդակներով, որոնք հեծել էին նժույգների վրա, որ ծնվել էին արքունի ախոռում։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 8:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։


Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։


Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։


Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։


Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։


Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։


Իմ օրերը սուրհանդակից էլ արագ փախան, վազեցին, բարիք չտեսան։


Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։


Եվ Աքաաբի անունով նամակներ գրեց, նրա կնիքով կնքեց դրանք և նամակներն ուղարկեց նրա քաղաքում Նաբովթի հետ միասին բնակվող ծերերին ու ազնվականներին։


Եվ յուրաքանչյուրն իր հարկի չափով՝ գարին ու դարմանը ձիերի և լծկան երիվարների համար բերում էին այնտեղ, որտեղ գտնվում էին նրանք։


Դուք էլ թագավորի անունով գրեցե՛ք հրեաների մասին, ինչ որ հաճելի է ձեր աչքին, և կնքեցե՛ք թագավորի կնիքով. որովհետև այն գիրը, որ գրվեց թագավորի անունով և կնքվեց թագավորի մատանիով, չի կարելի փոխել»։


Հիմա, ո՛վ թագավոր, հաստատի՛ր այս արգելանքը և ստորագրի՛ր հրովարտակը, որ այն մարերի և պարսիկների օրենքի նման, որ անխափանելի է, անփոփոխելի լինի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ