Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 24:61 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

61 Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Ծառան վերցրեց Ռեբեկային ու գնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

61 Ռեբեկան ու իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և հետևեցին այն մարդուն։ Ծառան վերցրեց Ռեբեկային և գնաց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 24:61
10 Խաչաձեւ Հղումներ  

Պատերազմ մղեց երկրի մի ծայրից մինչև մյուսը, Փշրեց աղեղները, խորտակեց զենքերը Եվ հրով այրեց վահանները։


Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։


Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։


Ռաքելը կուռքերը թաքցրել էր ուղտի թամբի տակ և նստել վրան։ Լաբանը խուզարկեց ամբողջ վրանը և չգտավ։


Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։


Իսահակն անապատում էր՝ Տեսիլքի ջրհորի [𝕸 Բեեր-լախայ-ռոի] մոտ, որովհետև բնակվում էր երկրի հարավային կողմում։


“Ավար բաշխողները չե՞ն գտնի նրան, Որ բարիք անեն բարեկամներին՝ ամեն մեկին բաժանելով իր ավարը, Սիսարայից ստացված գույնզգույն ավարը, Նկարազարդ, գույնզգույն երանգներով ավարը, Գույնզգույն, նկարազարդ հյուսվածքներով նարոտը նրա պարանոցի վրա”։


Աբիգեան անմիջապես վեր կացավ, հեծավ էշը և իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դավթի ծառաների հետևից։ Եվ Աբիգեան դարձավ Դավթի կինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ