Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։
ԾՆՆԴՈՑ 19:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մոտեցել։ Նրանց բերեմ ձեզ մոտ, և նրանց հետ վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ, միայն թե այդ մարդկանց նկատմամբ որևէ մեղք մի՛ գործեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի տակ»։ |
Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։
Ռուբենը խոսեց իր հոր հետ և ասաց. «Իմ երկու որդիներին սպանի՛ր, եթե ես նրան քեզ մոտ չբերեմ. հանձնի՛ր նրան իմ ձեռքը, և ես նրան կվերադարձնեմ քեզ»։
Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։
Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։
Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։
Եվ տան տեր այն մարդը դուրս ելավ նրանց մոտ ու նրանց ասաց. «Ո՛չ, եղբայրնե՛րս, աղաչում եմ, չարիք մի՛ արեք. այս մարդու իմ տունը մտնելուց հետո այս անզգամությունը մի՛ արեք։
Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։
Դժնիկը ծառերին ասաց. “Եթե դուք իրոք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք նստե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ, դժնիկից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի եղևինները”։