Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ահա թողեք իմ կույս աղջկան և այդ մարդու հարճին դուրս բերեմ ձեզ մոտ, լլկե՛ք և ձեր ուզածն արե՛ք նրանց հետ, բայց այս մարդու հետ այդ անզգամ գործը մի՛ արեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ահա իմ կույս աղջիկը և այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկե՛ք նրանց, արե՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամությունը մի՛ արեք»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:24
5 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ես երկու աղջիկ ունեմ, որոնք տղամարդ չեն ճանաչել. թող նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և ինչ հաճելի է ձեր աչքին, արե՛ք նրանց, միայն թե այս մարդկանց բան մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի հովանու տակ»։


Այդ երկրի իշխան խևացի Եմորի որդի Սյուքեմը տեսավ նրան, առավ ու պառկեց նրա հետ և պղծեց նրան։


Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։


Եթե նրան չհավանես, նրան ազատ կարձակես, բայց նրան փողով բնավ չվաճառես, ոչ էլ կստրկացնես, քանի որ դու լլկել ես նրան։


Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ