Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 9:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Ով խրատում է չարերին, անարգում է իր անձը, ով հանդիմանում է ամբարիշտներին, ատում է իր անձը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 9:7
13 Խաչաձեւ Հղումներ  

Ծաղր անողը չի սիրում իրեն հանդիմանողին. նա չի գնում իմաստունների մոտ։


Անմիտի ականջներին մի՛ խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջմիտ խոսքերը։


Բայց նրանք անարգում էին Աստծու պատգամավորներին, արհամարհում էին նրա խոսքերը, ծաղրում էին նրա մարգարեներին, մինչև որ բորբոքվեց Տիրոջ բարկությունն իր ժողովրդի դեմ այնպես, որ բժշկելու միջոց չմնաց։


և ասա՛. “Այսպես է ասում թագավորը. "Սրան բա՛նտ նստեցրեք, կերակրե՛ք նրան մի կտոր հացով ու մի քիչ ջրով, մինչև որ ես խաղաղությամբ ետ գամ"”»։


Այդ ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, ապտակեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ինչպե՞ս է Տիրոջ Հոգին հեռացել ինձնից՝ քեզ հետ խոսելու համար»։


Եվ Աքաաբն ասաց Եղիային. «Գտա՞ր ինձ, ո՛վ իմ թշնամի»։ Եվ նա ասաց. «Գտա, քանզի դու ծախել ես քեզ, որ Տիրոջ առաջ չարիք գործես։


Եվ հենց որ Աքաաբը Եղիային տեսավ, իսկույն նրան ասաց. «Այդ դո՞ւ ես, ո՛վ Իսրայելի նեղիչ»։


Երանելի է այն մարդը, որին Աստված խրատում է. ուրեմն Ամենակարողի հանդիմանությունը մի՛ մերժիր։


Իմաստուն որդին լսում է իր հոր խրատը, բայց ծաղր անողը կշտամբանքը չի լսում։


Նրանք լռեցին և պատասխան չտվեցին, որովհետև թագավորը հրաման էր տվել՝ ասելով. «Չպատասխանեք նրան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ