ԾՆՆԴՈՑ 16:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։ |
Ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ առավ ու գնաց, ըստ որում իր տիրոջ բոլոր բարիքներն իր ձեռքում էին։ Նա ելավ գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաքը։
Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։
Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.
Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել»։
Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի։