Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է. վարվի՛ր նրա հետ, ինչպես հաճելի է քեզ»։ Եվ Սարան նեղեց նրան, և սա փախավ նրա մոտից։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 16:6
15 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Սեդեկիա արքան, ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։


Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։


Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։


Վատ ծառան խոսքով չի խրատվում, թեև հասկանում, բայց չի ընդունում։


Իր տեղից օտար տեղ գնացած մարդն իրեն ստրուկ է զգում բույնը լքած թռչունի պես։


Բարկությունը կործանում է իմաստուններին։ Քաղցր պատասխանը մեղմացնում է սրտմտությունը, իսկ խիստ խոսքը բարկություն է բարձրացնում։


Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։


Տերն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում՝ պայմանով, որ նրա կյանքը պահես»։


Երբ փարավոնը լսեց այդ մասին, ցանկացավ սպանել Մովսեսին։ Մովսեսը փախավ փարավոնի մոտից և բնակվեց Մադիամի երկրում։ Գալով Մադիամի երկիրը՝ նստեց մի ջրհորի մոտ։


Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։


Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մոտ և հնազա՛նդ եղիր նրան»։


Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարվե՛ք այնպես, ինչպես հաճելի է ձեզ և ինչպես կամենում եք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ