Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 16:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Սարան ասաց Աբրամին. «Իմ կրած արհամարհանքի հանցավոր. ես իմ աղախնին քո գիրկը հանձնեցի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ։ Տերը թող դատաստան անի իմ և քո միջև»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ Սարայն ասաց Աբրամին. «Ես անիրավվում եմ քեզանից։ Ես իմ աղախնին քո գիրկը տվեցի, իսկ նա, տեսնելով, որ հղի է, արհամարհում է ինձ։ Աստված թող դատ անի իմ ու քո միջև»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 16:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամը մտավ Հագարի մոտ, և նա հղիացավ։ Երբ Հագարը տեսավ, որ հղի է, արհամարհեց տիրուհուն։


Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։


Հովաս թագավորը չհիշեց այն բարեգթությունը, որ ունեցել էր իր հանդեպ Զաքարիայի հայր Հովիադան, և սպանեց նրա որդուն։ Մեռնելիս նա ասաց. «Տե՛րը թող տեսնի և պահանջի»։


Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։


Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։


Տերը դատաստան է անում ազգերի վրա. դատի՛ր ինձ, Տե՛ր, իմ արդարության և իմ անմեղության համեմատ, որ կա ինձանում։


Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։


«Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրա լինեն»,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիների երկրի բնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։


Ես քո դեմ հանցանք չեմ գործել, և դու, պատերազմելով իմ դեմ, չարիք ես անում ինձ. Իսրայելի որդիների և Ամմոնի որդիների միջև այսօր դատավոր եղող Տերը թող դատաստան անի”»։


Թող Տերը դատավոր լինի և դատաստան անի իմ ու քո միջև և տեսնի ու իմ դատը վարի և ինձ ազատի քո ձեռքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ