Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։
ԾՆՆԴՈՑ 14:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիդդիմի ձորը լիքն էր ձյութի հորերով։ Սոդոմի և Գոմորի թագավորները փախուստի դիմեցին, և ոմանք ընկան նրանց մեջ, իսկ մնացածները փախան դեպի սարը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։ |
Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։
Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։
Եղամի Քոդողագոմոր թագավորի, Գոյիմի Թադգաղ թագավորի, Սենաարի Ամարփաղ թագավորի և Ելլասարի Արիոք թագավորի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։
Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Ազատի՛ր անձդ, ետ մի՛ նայիր և ամբողջ դաշտում մի՛ կանգնիր. փախի՛ր լեռը, որպեսզի չկորչես»։
Ղովտը Սեգորից ելավ վերև և բնակվեց լեռան վրա իր երկու աղջիկների հետ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում։ Եվ բնակվեց մի այրում, ինքը և իր երկու աղջիկները։
Ով փախչի սարսափի ձայնից, վիհն է ընկնելու, և վիհի միջից դուրս եկողը որոգայթի մեջ է բռնվելու, որովհետև վերևից բաց են պատուհանները, և երկրի հիմքերը դողում են։
Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։-
Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։