Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Երբ Իսրայելի որդիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց՝ դաշտերում, ոմանց՝ լեռներում՝ զառիվայրի վրա, մինչև այնտեղ, ուր հալածել էին նրանց, և ամենքը սրակոտոր եղան իսպառ, Հեսուն վերադարձավ Գայի և սրի քաշեց այն։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:24
6 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։


Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։


Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։


Եվ նրանք իսրայելացիների առաջից դարձան դեպի անապատի ճանապարհը, բայց պատերազմը հասավ նրանց. և քաղաքներից դուրս եկողները, նրանց իրենց մեջ առնելով, սպանեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ