Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։
ԺՈՂՈՎՈՂ 7:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, որի սիրտը ցանցեր և ուռկաններ են, ձեռքերը՝ կապանքներ։ Աստծու առաջ հաճելի եղողը կազատվի նրանից, իսկ մեղավորը կբռնվի նրա մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։ |
Այդ գիշեր էլ գինի խմեցրին իրենց հորը, և փոքր աղջիկը մտավ ու պառկեց նրա հետ։ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։
Այս տանը ինձանից մեծը չկա, և ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես. ուրեմն ես ինչպե՞ս գործեմ մեծ չարիքը և մեղանչեմ Աստծու դեմ»։
Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։
Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ,
Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Ահավասիկ սա՛ եմ գտել,- ասում է Ժողովողը,- մի բան մյուսին ավելացնելով՝ գտնել իրերի նշանակությունը.