Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։
ԹՎԵՐ 32:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։ |
Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։
Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։
քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։
«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։
Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։
դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։
Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։
Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.
որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց,