Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:41 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

41 Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

41 Երբ լույսը բացվեց, Բաղակը, իր հետ վերցնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձունքում և այնտեղից նրան ցույց տվեց ժողովրդի մի մասը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:41
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա իր համար քահանաներ նշանակեց Բարձր տեղերի, սատիրների և հորթերի արձանների վրա, որ ինքն էր շինել։


Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։


Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։


Քանզի կրակ ելավ Եսեբոնից, Բոց՝ Սեհոնի քաղաքից, Այրեց Մովաբի Արը, Առնոնի բարձր տեղերի տերերին։


Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։


Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։


Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։


Ամբողջովին կործանե՛ք այն բոլոր վայրերը, որտեղ այն ազգերը, որոնց դուք նվաճելու եք, պաշտել են իրենց աստվածներին բարձր լեռների, բլուրների և սաղարթախիտ ծառերի տակ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ