Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 44:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսե՛ք Տիրոջ պատգամները, Հուդայի բոլոր մարդիկ, որ գտնվում եք եգիպտացիների երկրում.

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 44:24
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսի՛ր Տիրոջ խոսքը. ես տեսա՝ Տերը նստած էր իր գահին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա առաջ՝ նրա աջ ու նրա ձախ կողմը։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխանավորներ, ակա՛նջ դիր մեր Աստծու օրենքին, ո՛վ Գոմորի ժողովուրդ։


Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ծաղրող մարդիկ, դուք, որ իշխում եք այս ժողովրդին Երուսաղեմում,


ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,


Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։


Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա. "Ահա ես երդվում եմ իմ մեծ անունով,- ասում է Տերը,- որ իմ անունը ամբողջ Եգիպտոսի երկրում չպիտի կանչվի ոչ մի հուդայեցու բերանից՝ ասելով. "Տեր Աստված կենդանի է"։


Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։


Իսկ հիմա Տիրոջ խո՛սքը լսիր. “Դու ասում ես՝ Իսրայելի մասին մի՛ մարգարեացիր և մի՛ քարոզիր Իսահակի տան դեմ”։


Ով լսելու ականջ ունի, թող լսի։