Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 42:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 ապա այդ մասին լսե՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հուդայի երկրի մնացորդներ»։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք երեսներդ շուռ տաք ու մտնեք Եգիպտոս, որպեսզի այնտեղ բնակվեք,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 42:15
8 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես փախավ նա՝ հետը վերցնելով իր ամբողջ ունեցածը։ Անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։


Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով"”։


Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։


Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,


Եվ իր դեմքը հարավ պիտի ուղղի, իր թագավորության ամբողջ ուժով պիտի գա, համաձայնության գա հարավի թագավորի հետ և այդպես անի. դուստր կնության պիտի տա նրան, որպեսզի կործանի թագավորությունը, բայց չպիտի հաջողվի ու չպիտի լինի։


Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։


Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ