ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։ |
Պարանոցդ Դավթի աշտարակի նման՝ շինված զինարանի համար, ուր հազար ասպար կա կախված, բոլորն էլ զորավորների վահաններ։
Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։
Սողոմոնը Բաղաամոնում մի այգի ուներ. այդ այգին հանձնեց պահապաններին. ամեն մեկը նրա պտղի դիմաց հազար արծաթ էր բերելու։
«Օտարների որդիները պիտի կառուցեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ սրտմտության ժամանակ հարվածեցի քեզ, բայց իմ բարեհաճությամբ գթացի քեզ։
Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։
Սակայն այն բանի համար ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսն ամբողջ համբերատարությունը նախ իմ մեջ ցույց տար՝ օրինակ լինելու նրանց, ովքեր հավատալու են նրան հավիտենական կյանքի համար։