Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 6:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աչքերդ դարձրո՛ւ ինձանից, քանզի դրանք վրդովեցին ինձ, վարսերդ նման են այծերի հոտերի, որ երևացին Գաղաադից։ |
Եվ Հերոբովամի կինը վեր կացավ, գնաց հասավ Թերսա. նա դեռ նոր էր տան շեմքից ներս մտնում, որ երեխան մեռավ։
Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում, և թագավորեց քսանչորս տարի։
Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է Սիոն լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։
Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, սև եմ ես, բայց գեղեցիկ, ինչպես Կեդարի վրանները, ինչպես Սողոմոնի վարագույրները։
Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։
Ես քնում էի, բայց սիրտս արթուն էր։ Սիրեկանիս ձայնն է. դուռը թակում է. «Բա՛ց ինձ համար, իմ քո՛ւյր, իմ սիրուհի՛, աղավնի՛ս, կատարյա՛լս, որովհետև գլուխս թրջված է ցողով, խոպոպներս՝ գիշերվա շաղերով»։
Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
Ճանապարհով բոլոր անցնողները քեզ վրա ծափ են տալիս, սուլում են և իրենց գլուխը տատանում Երուսաղեմի դստերը՝ ասելով. «Սա՞ է այն քաղաքը, որին ասում էին “Գեղեցկության կատարելություն”, “Ամբողջ երկրի ուրախություն”»։
Ես այդ օրը Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ժողովուրդների համար. նրանով բեռնվողներն ամբողջովին պիտի ջարդվեն, և նրա դեմ պիտի հավաքվեն երկրի բոլոր ազգերը։
քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը
որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։
Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։