Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երկու ստինքներդ նման են երկու ուլերի, այծյամի երկվորյակների, որ արածում են շուշանների մեջ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ձագերի, որ արածում են շուշանների մեջ։

Տես գլուխը



ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա քեզ համար սիրելի եղնիկի և շնորհալի այծյամի պես թող լինի, նրա ստինքներն ամեն ժամանակ թող հագեցնեն քեզ, նրա սիրով միշտ զմայլվես։


Զմուռսի ծրարի պես է ինձ համար իմ սիրեկանը. ստինքներիս միջև է գիշերում։


Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։


Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։


Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։


Զույգ ստինքներդ նման են զույգ ձագերի, մի այծյամի ծնած երկվորյակների։


Պարանոցդ՝ փղոսկրե աշտարակի պես, աչքերդ՝ ավազանների պես Եսեբոնի Բաթ-Րաբբիմի դռան մոտ, քիթդ՝ Լիբանանի աշտարակի նման, որ դեպի Դամասկոս է նայում։


Քո այդ հասակը նման է արմավենու, իսկ ստինքներդ՝ ողկույզների։


Երանի՜ թե ինձ եղբայր լինեիր՝ մորս ստինքը ծծած. քեզ դրսում գտնեի, համբուրեի, ու ինձ չանարգեին։


Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։


նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար,