Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։ |
Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։
Նրա այտերը համեմունքի մարգերի պես են, բուրավետ ածուներ, շրթունքները հոսուն զմուռս կաթեցնող շուշաններ են։
Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։
Սգում ու նվաղում է երկիրը, Լիբանանն ամոթահար է ու թառամած, Սարոնն անապատի պես է դարձել, և Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ եղան։
Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
Ես ցողի պես պիտի լինեմ Իսրայելի համար. նա շուշանի նման պիտի ծաղկի և արմատներ պիտի գցի Լիբանանի ծառի պես։