Հրովարտակներում թագավորը հրաման էր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը.
Եվ սուրհանդակների ձեռքով հրովարտակներ ուղարկվեցին թագավորի բոլոր գավառները, որ մեկ օրում՝ տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքին, կորցնեն, սպանեն և ոչնչացնեն բոլոր հրեաներին՝ երիտասարդից մինչև ծերը, երեխաներին և կանանց, և նրանց ունեցվածքը հափշտակեն։
Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։
Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն",- ասում է Տեր Աստված”»։