Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 9:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Շուշանում եղող հրեաներից հավաքվեցին այն ամսի տասներեքին ու տասնչորսին և հանգստացան տասնհինգին և այն խնջույքի և ուրախության օր արեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 9:18
7 Խաչաձեւ Հղումներ  

որ իրենց համար սահմանեն, որ ամեն տարի տոնեն ադար ամսի տասնչորսերորդ օրը և տասնհինգերորդ օրը։


Շուշանում եղող հրեաները ադար ամսի տասնչորսերորդ օրն էլ հավաքվեցին և Շուշանում երեք հարյուր մարդ սպանեցին, բայց ավարին ձեռք չերկարացրին։


Եսթերն ասաց. «Եթե հաճո է թագավորին, թող վաղն էլ Շուշանում եղող հրեաներին տրվի, որ այսօրվա օրենքի համաձայն անեն. Համանի տասը որդիներին կախեն փայտից»։


Տասներկուերորդ ամսի, այսինքն՝ ադար ամսի տասներեքերորդ օրը, երբ որ հասավ թագավորի խոսքն ու հրամանը, որ կատարվեր, այդ օրը հրեաների թշնամիները հույս ունեին նրանց վրա տիրելու, հակառակը պատահեց. հրեաներն իրենք տիրեցին իրենց ատողների վրա։


Այն օրը Շուշան մայրաքաղաքում սպանվածների թիվը բերեցին թագավորին։


Հրովարտակներում թագավորը հրաման էր տվել յուրաքանչյուր քաղաքում եղող հրեաներին, որ հավաքվեն և պաշտպանեն իրենց կյանքերը, ոչնչացնեն, սպանեն և կոտորեն ամբողջ բանակը՝ որևէ ժողովրդի և բանակի, որոնք կհարձակվեն իրենց վրա, ներառյալ մանուկներին ու կանանց, և կողոպտեն նրանց ունեցվածքը.


Ասուերոս թագավորի բոլոր գավառներում հրեաները հավաքվեցին իրենց քաղաքներում, որ ձեռք բարձրացնեն իրենց չարիքը ցանկացողների վրա, և նրանց դեմ ոչ ոք չէր դիմանում, որովհետև նրանց վախն ընկել էր բոլոր ազգերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ