Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 137 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Իսրայելի ողբը գերության մեջ

1 Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։

2 Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից,

3 Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։

4 Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։

5 Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։

6 Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։

7 Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։

8 Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։

9 Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ