ԵՍԹԵՐ 6:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Համանը բոլորը, ինչ որ պատահել էր, պատմեց իր կնոջը՝ Զերեսին, և իր բոլոր բարեկամներին։ Նրա իմաստունները և նրա կինը՝ Զերեսը, ասացին նրան. «Եթե Մուրթքեն, որի առաջ սկսել ես խոնարհվել, հրեաների սերնդից է, դու նրան ոչինչ չես կարող անել, այլ անպատճառ ընկնելու ես նրա առաջ»։ |
Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։
Առավոտյան խռովվեց նրա հոգին։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին ու նրա բոլոր իմաստուններին, և փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որ կարողանար դրանք մեկնել փարավոնի համար։
Նեղությունն ու տառապանքը նրան զարհուրեցնում են. դրանք նրան պատերազմի պատրաստ թագավորի պես ընկճում են։
Այս պատճառով թագավորը բարկացավ ու սրդողեց և հրամայեց ոչնչացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին։
Ո՞վ է իմաստուն, թող հասկանա այս բաները, կամ հասկացող, թող գիտենա սրանք. որովհետև ուղիղ են Տիրոջ ճանապարհները, և արդարները գնում են նրանցով, իսկ հանցավորները սայթաքելու են նրանց մեջ։
Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։
Առյուծի պես նստեց, պառկեց Եվ մատակ առյուծի նման։ Ո՞վ կզարթնեցնի նրան։ Քեզ օրհնողները օրհնված են, Եվ քեզ անիծողները՝ անիծված»։
Նրան գտավ ամայի մի երկրում, Վայրի, ոռնացող անապատում. Շրջապատեց նրան, խրատեց նրան, Նրան պահպանեց իր աչքի բիբի պես։