Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 40:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Երեք օր հետո փարավոնը կկտրի քո գլուխը, իսկ մարմինդ կկախի ծառից, և երկնքի թռչունները կհոշոտեն քո մարմինը»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 40:19
17 Խաչաձեւ Հղումներ  

իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։


Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),


որովհետև ես չքաշվեցի ձեզ հաղորդելու Աստծու կամքն ամբողջությամբ։


Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։


Իր հորը ծաղրողի և իր մոր հնազանդությունն արհամարհողի աչքը պիտի փորեն ձորի ագռավները, և այն պիտի ուտեն արծվի ձագերը։


Այիայի աղջիկ Ռեսփան վերցրեց քուրձը և իր համար այն փռեց ապառաժի վրա՝ հնձի սկզբից մինչև նրանց վրա երկնքից անձրև գալը, և չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները մոտենան նրանց, և ոչ էլ դաշտի գազանները՝ գիշերը։


նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։


Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։


Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։


Դրանից հետո Հեսուն նրանց հարվածելով սպանեց ու նրանց կախեց հինգ ծառերից. և նրանք ծառերից կախված մնացին մինչև երեկո։


Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։


Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց։ Նա ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախել տվեց»։


Ամենավերևի զամբյուղի մեջ կային այն բոլոր կերակուրներից, որ հացագործը պատրաստում է փարավոնի համար։ Թռչուններն ուտում էին դրանք իմ գլխի վերևում գտնվող զամբյուղից»։


Երեք օր հետո փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ դարձյալ կհաստատի քո պաշտոնի վրա, և փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը նախկինի պես, երբ նրա մատռվակն էիր։


Հովսեփը պատասխանեց և ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։


Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ