ԵՍԱՅԻ 64:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։ |
Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։
Ինչո՞ւ հեթանոսներն ասեն. «Որտե՞ղ է նրանց Աստվածը». քո ծառաների թափված արյան վրեժը թող հայտնվի հեթանոսների մեջ, մեր աչքի առջև։
Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։
Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։
Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։
Նայի՛ր երկնքից և տե՛ս քո սուրբ ու փառավոր բնակարանից. ո՞ւր են քո նախանձախնդրությունն ու զորությունը. ընդերքիդ գալարումն ու քո գթությունը իմ հանդեպ դադարում են։
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ հերկողը պիտի հասնի հնձողին, խաղող տրորողը՝ սերմնացանին, սարերը քաղցու պիտի կաթեցնեն, և բոլոր բլուրները պիտի հալվեն։
Եվ Զորքերի Տեր Աստված, ով դիպչում է երկրին, և այն հալվում է, և նրանում բոլոր բնակվողները՝ սգում, և նա ամբողջությամբ բարձրանում է Նեղոսի պես և իջնում կրկին Եգիպտոսի Նեղոսի պես։
Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։
Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծու Հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։
Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։