Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։
ԵՍԱՅԻ 38:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնություն իմ անձի։ |
Եվ հենց որ Աքաաբը լսեց այս խոսքերը, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. և քրձով էր քնում ու ընկճված շրջում։
Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։
Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։
Ահավասիկ իմ բարօրության համար դառնություն եղավ ինձ, դառնություն. բայց դու ինձ սիրեցիր՝ իմ անձը դուրս հանելով ոչնչացման փոսից, քանզի իմ բոլոր մեղքերը քո հետևը գցեցիր։
Այժմ հոգիս խռովված է։ Ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց դրա համար եմ եկել։