Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 38:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ո՛վ Տեր, սրանցով ապրում են մարդիկ, և դրանց բոլորի մեջ է իմ հոգու կյանքը։ Դո՛ւ ինձ բժշկեցիր, դո՛ւ ինձ ապրեցրիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Այդ մասին քեզ պատմվեց, Տե՛ր, և դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարվեցի և ապրեցի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 38:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։


Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։


Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։


Տե՛ր, դու իմ անձը հանեցիր գերեզմանից և փոսն իջնողների միջից ինձ կենդանի պահեցիր։


Թո՛ւյլ տուր ինձ, որ զվարթանամ, քանի դեռ չեմ գնացել և ոչնչացել։


Դու, որ նեղություններ և չարչարանքներ ցույց տվեցիր ինձ, դարձյալ դու ես, որ կենդանացնում ես ինձ, դարձյալ դու ես ինձ հանում երկրի անդունդից։


Դու ընդառաջ ես գնում ուրախությամբ արդարություն անողին, որ հիշում է քեզ քո ճանապարհներում։ Եվ ահա դու սրտմտեցիր, և մենք մեղանչեցինք. մենք վաղուց ենք նրանց մեջ. մի՞թե մենք կփրկվենք։


Նա պատասխանեց ու ասաց. «Գրված է. "Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում" (Բ Օր. 8.3)»։


Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։


Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար,


Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։


Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ