Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։
ԵՍԱՅԻ 32:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կուրծք ծեծելով ողբացե՛ք ցանկալի արտերի, պտղաբեր որթատունկերի համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ լա՛ց եղեք և կո՛ւրծք ծեծեք սիրելի հանդերի համար և այգիների բերքի համար։ |
Ահավասիկ Տերը կավերի երկիրը, քարուքանդ կանի այն, կխեղի նրա մակերեսը և ցաքուցիր կանի նրա բնակիչներին։
Աչքերս մաշվեցին արտասուքից, ընդերքս բորբոքվել է, սիրտս հալվում է իմ ժողովրդի դստեր անկման համար և քաղաքի հրապարակներում երեխաների ու կաթնակերների հյուծվելու պատճառով։
Եվ անապատում երդվեցի նրանց, որ իրենց չտանեմ երկիրը, որ տվել էի նրանց, որտեղ մեղր ու կաթ է բխում, որ բոլոր երկրների պարծանքն է,
Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։
Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։
Որոշվեց, որ թագուհին աքսորվի ու գերեվարվի, և նրա աղախինները հառաչում են աղավնիների ձայնով՝ իրենց կուրծքը ծեծելով։