ԵԼՔ 34:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։ |
Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան։
Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։
Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։
Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։
որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։
Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։
Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։
Եվ Տերը սուրբ երկրում որպես իր բաժին պիտի ժառանգի Հուդային և կրկին պիտի ընտրի Երուսաղեմին»։
Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։
սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։
Իսկ Տերը ձեզ առավ և ձեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ երկաթե այդ հնոցից, որպեսզի լինեք իր սեփական ժողովուրդը, ինչպես որ այսօր եք։
Առաջվա նման վայր ընկա Տիրոջ առաջ քառասուն օր և քառասուն գիշեր. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի ձեր գործած բոլոր մեղքերի համար, որովհետև չարություն էիք արել Տիրոջ առաջ՝ բարկացնելու համար նրան։
Ես Տիրոջն աղաչեցի և ասացի. “Ո՛վ Ամենակալ Տեր, մի՛ կոտորիր քո ժողովրդին և քո ժառանգներին, որոնց ազատեցիր քո մեծությամբ և հզոր ձեռքով դուրս բերեցիր Եգիպտոսից։
Սակայն նրանք քո ժողովուրդն են և քո ժառանգները, որոնց դու դուրս բերեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով”»։