Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։
ԵԼՔ 28:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։ |
Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։
Տասնութ կանգուն բարձր էր մեկ սյունը, և նրա վրա կար պղնձե մի խոյակ. երեք կանգուն էր խոյակի բարձրությունը, խոյակի վրա շուրջանակի ցանցաձև զարդեր և նռներ կային՝ բոլորն էլ պղնձե. մյուս սյունն էլ սրա նման ցանցաձև էր։
Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։
Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։