Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 28:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կհյուսես երկու շղթա՝ մաքուր ոսկուց, ասեղնագործված ծաղիկներով, և շղթաները կամրացնես օղակներին՝ ուսակապերի մոտ, նրանց առջևի կողմից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:14
9 Խաչաձեւ Հղումներ  

Մի սյունը տասնութ կանգուն բարձրություն ուներ, վրան պղնձե խոյակ կար, և մի խոյակի բարձրությունը երեք կանգուն էր։ Վանդակ ու նռնաձև զարդեր կային խոյակի վրա՝ շուրջանակի, ամբողջովին պղնձե։ Նույնօրինակ վանդակազարդեր կային նաև երկրորդ սյան վրա։


Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց՝ խոյակը ծածկելու համար։


Լանջապանակի երկու օղակների վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսկեն շղթաներ։


Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։


Վահանակներ կպատրաստես մաքուր ոսկուց։


«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ