Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 28:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:15
11 Խաչաձեւ Հղումներ  

Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։


Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։


և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։


Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։


«Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։


եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։


և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։


Այն թող լինի քառակուսի և երկծալ։ Դրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և դրա լայնությունը՝ մեկ թիզ։


Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։


Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ