Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 28:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Դա ակնագործների արվեստին վայել մի գործ պետք է լինի։ Իսրայելի որդիների անունները կքանդակես երկու ակնաքարերի վրա այնպես, ինչպես կնիքներն են քանդակում։ Դրանց շուրջը ոսկով կզարդարես։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 28:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։


Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում»։


Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։


Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք,


Որովհետև ահա այն քարը, որ դրել եմ Հեսուի առաջ. մի քարի վրա յոթ աչք կա, ահա ես փորագրում եմ նրա գրերը,- ասում է Զորքերի Տերը,- և մեկ օրում պիտի վերացնեմ այս երկրի անօրենությունը։


“Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։


Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։


Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք ամրացված էին ոսկե խորշերի մեջ։


Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։


Մաքուր ոսկուց մի թիթեղ կշինես և դրա վրա կփորագրես, ինչպես կնիքն են փորագրում՝ “ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ”։


և հյուսված երկու շղթաների ծայրերը առջևի կողմից կամրացնես եփուդի ուսերի վրա գտնվող խորշիկներին։


Ակնաքարերը տասներկուսը թող լինեն՝ Իսրայելի որդիների անունների պես։ Դրանք քանդակված թող լինեն կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։


Նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի։


Այդ երկու քարերը կդնես եփուդի ուսերի վրա, որպեսզի դրանք Իսրայելի որդիների համար հիշատակի քարեր լինեն։ Ահարոնը նրանց անունները որպես հիշատակ կկրի երկու ուսերի վրա Տիրոջ առաջ։


Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ