Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։
ԵԼՔ 22:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրո՛ւ նրան, Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև դա նրա և՛ վերարկուն է, և՛ նրա մերկությունը ծածկող հանդերձը, որով և նա քնում է։ Եվ եթե նա բողոքի ինձ, ես կլսեմ նրան, որովհետև ողորմած եմ։ |
Որովհետև դու քո եղբորից զուր տեղը գրավ էիր վերցնում և մերկերի հագուստներն էիր հափշտակում։
Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։
Նրա՛ հանդերձը վերցրու, ով երաշխավոր է դարձել օտարականին, և օտար կնոջ երաշխավոր եղողից գրա՛վ վերցրու։
և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի,
ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։
Եվ պառկում են ամեն մի զոհասեղանի մոտ գրավ առնված հանդերձների վրա և իրենց աստվածների տանը խմում են բռնագրավված գինին։
Ոչ ոք գրավ չվերցնի աղորիքը կամ նրա վերևի երկանաքարը, որովհետև դա նշանակում է գրավ վերցնել դրա տիրոջ կյանքը։