Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։
Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։
Եվ նրանց Երուսաղեմ՝ Աստծու տունը գնալու երկրորդ տարվա երկրորդ ամսում Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն ու նրանց եղբայրները՝ քահանաները և ղևտացիները և գերությունից Երուսաղեմ բոլոր եկողները, սկսեցին գործը և քսան տարեկանից բարձր ղևտացիներին վերակացու դրեցին Տիրոջ տան գործերի վրա։
Եվ Զորաբաբելը, Հեսուն և Իսրայելի մյուս տոհմապետներն ասացին նրանց. «Ձեզ և մեզ վայել չէ միասին կառուցել մեր Աստծու տունը. մենք պետք է մենակ շինենք Իսրայելի Տեր Աստծու համար, ինչպես որ մեզ պատվիրել է պարսից արքան՝ Կյուրոս թագավորը»։
Այդ ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսուն վեր կացան և սկսեցին շինել Երուսաղեմում եղող Աստծու տունը, և Աստծու մարգարեները նրանց հետ էին և օգնում էին նրանց։
Կյուրոս թագավորի առաջին տարում Կյուրոս թագավորը հրաման տվեց Երուսաղեմում եղող Աստծու տան մասին. “Այդ տունը թող շինվի իբրև մի տեղ, որտեղ զոհեր են մատուցում, և թող նրա հիմքերը հաստատվեն. նրա բարձրությունը՝ վաթսուն կանգուն, նրա լայնությունը՝ վաթսուն կանգուն.
Եվ իմ կողմից հրաման է տրվում, թե ինչ պետք է անեք հրեաների ավագների հանդեպ Աստծու այդ տունը շինելիս, այսինքն՝ արքունի կալվածքից՝ Գետի այն կողմի տուրքից, շուտափույթ տրվեն ծախսերն այդ մարդկանց, որ խոչընդոտ չլինի։
Քանի որ մենք ծառաներ ենք, սակայն մեր ծառայության մեջ էլ չլքեց մեզ մեր Աստվածը և պարսից թագավորների գթությունը մեզ վրա դարձրեց, որպեսզի մեզ հանգստություն տան՝ մեր Աստծու տունը կանգնեցնելու և նրա ավերակները վերականգնելու և Հուդայում ու Երուսաղեմում մեզ մի պարսպավոր տեղ տալու համար։
Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի
Ուստի Տերն այսպես է ասում. “Ես գթությամբ եմ վերադառնում Երուսաղեմ. իմ տունը նրանում պիտի կառուցվի,- ասում է Զորքերի Տերը,- և չափալար պիտի ձգվի Երուսաղեմի վրա”»։
Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։