Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ այս բաներից հետո պարսից թագավոր Արտաշեսի թագավորության ժամանակ Եզրասը՝ որդին Սարաիայի՝ որդին Ազարիայի՝ որդին Քեղկիայի՝

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:1
19 Խաչաձեւ Հղումներ  

«Գնա՛ Քեղկիա քահանայապետի մոտ, և թող նա Տիրոջ տան համար բերված արծաթը հաշվի, որը դռան պահապանները հավաքել են ժողովրդից,


Քեղկիա քահանայապետն ասաց Սափան դպիրին. «Օրենքի մի գիրք եմ գտել Տիրոջ տանը»։ Քեղկիան այն գիրքը տվեց Սափանին, և նա կարդաց այն։


Թիկնապահների պետը վերցրեց քահանայապետ Սարայիային և նրա փոխանորդ Սոփոնիային ու երեք դռնապաններին,


Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան,


Քեղկիան ասաց Սափան դպիրին. «Օրենքի գիրքը գտա Տիրոջ տանը»։ Եվ Քեղկիան այդ գիրքը տվեց Սափան դպիրին։


Նրանք եկան Քեղկիա քահանայապետի մոտ և տվեցին այն փողը, որ բերվել էր Աստծու տուն, որը դռան պահապան ղևտացիները հավաքել էին Մանասեից և Եփրեմից, Իսրայելի ամբողջ մնացորդից, ամբողջ Հուդայի, Բենիամինի և Երուսաղեմի բնակիչներից։


Արտաշեսի օրոք Բեսեղամը, Միթրիդատը, Տաբեելը և մյուս ընկերները գրեցին պարսից Արտաշես թագավորին. նամակն ասորերեն, և մեկնությունն էլ ասորերեն էր։


Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։


Քանի որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը, որ Տիրոջ օրենքն ուսանի և կատարի և Իսրայելում օրենք ու դատաստան սովորեցնի։


«Թագավորների թագավոր Արտաշեսը՝ Եզրաս քահանային՝ երկնքի Աստծու օրենքի կատարյալ դպիրին և այլն։


որդին Սեղղումի՝ որդին Սադովկի՝ որդին Աքիտովբի՝


Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ բոլոր գանձապետներին, որ Գետի այդ կողմում եք, որ ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, ձեզնից ուզի, կատարեք.


Սարայիան՝ որդի Քեղկիայի՝ որդի Մեսուղամի՝ որդի Սադովկի՝ որդի Մարիոթի՝ որդի Աքիտովբի, Աստծու տան վերակացուն։


Արտաշես թագավորի քսաներորդ տարվա նիսան ամսին եղավ. գինի կար նրա առջև։ Ես վերցրի գինին և տվեցի թագավորին. և ես նրա առջև տրտում չէի եղել։


Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ