Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 5:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եվ Անգե մարգարեն և Ադդովի որդի Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստծու անունով Հրեաստանում և Երուսաղեմում եղող հրեաներին մարգարեություն արեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Անգեաս մարգարեն ու Ադդովի որդի Զաքարիասը Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից մարգարեանում էին Հուդայի երկրի և Երուսաղեմի մասին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 5:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ խափանվեց Երուսաղեմում եղող Աստծու տան գործը և ընդհատված մնաց մինչև պարսից Դարեհ թագավորի թագավորության երկրորդ տարին։


Եվ հրեաների ավագները շինում էին, և Անգե մարգարեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեություններով հաջողվում էր, և շինեցին ու վերջացրին Իսրայելի Աստծու հրամանով և պարսից Կյուրոս, Դարեհ և Արտաշես թագավորների հրամանով։


Եվ նա պիտի կանգնի և իր հոտին պիտի կերակրի Տիրոջ ուժով, Տիրոջ՝ իր Աստծու անվան մեծափառությամբ։ Եվ նրանք ապահով պիտի բնակվեն, որովհետև արդեն մինչև երկրի ծայրերը նա մեծ պիտի լինի։


Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի


Եվ Տիրոջ խոսքը հասավ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով.


Հիմա ձեր ուշադրությունը դարձրե՛ք այս օրից և իններորդ ամսի քսանչորսերորդ օրից առաջ, այսինքն՝ այն օրից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց, ուշադրությո՛ւն դարձրեք.


Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ