Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։ |
Այդ ժամանակներում ապահովություն չկար դուրս եկողի և ներս մտնողի համար, որովհետև երկրի բոլոր բնակիչների մեջ շատ խռովություն կար։
Բայց նրանց, որ իրենց ծուռ ճանապարհի մեջ են շեղվում, Տերը կորստյան կմատնի անօրենություն գործողների հետ. թող խաղաղություն լինի Իսրայելին։
Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։
Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։
Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։
Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։
Ձեզ վրա կուղարկեմ դաշտի գազաններին, և ձեզ անզավակ կանեն, կհոշոտեն ձեր անասունները, կպակասեցնեն ձեր թիվը, և ձեր ճանապարհներն ամայի կդառնան։
Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։
Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։
Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին, Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա, Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։