Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Իսրայելի գյուղերում բնակիչներ չմնացին, Չմնացին, մինչև որ վեր կացար դու, ո՛վ Դեբորա, Մինչև որ վեր կացար դու՝ որպես մայր Իսրայելում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Թագավորները քո խնամատարները կլինեն, և նրանց թագուհիները՝ դայակները. նրանք երեսնիվայր պիտի երկրպագեն քեզ, պիտի լիզեն քո ոտքերի փոշին, և դու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը, և որ ինձ հուսացողները չեն ամաչելու։


Ես Իսրայելի խաղաղարարներից ու հավատարիմներից եմ, իսկ դու ուզում ես մի մայրաքաղաք ոչնչացնել Իսրայելի մեջ. ինչո՞ւ բնաջնջես Տիրոջ ժառանգությունը»։


Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։


Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում էին դաշտաքաղաքներում, ադար ամսի տասնչորսերորդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնում են որպես տոնախմբության օր և իրար ընծաներ են ուղարկում։


Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Դադարել էին ուղիները, Եվ ճանապարհները գնում էին խոտոր ուղիներով։


Նոր աստվածներ ընտրեցին, Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին. Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝ Իսրայելի քառասուն հազարի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ