Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Իսրայելի զորավարներին առաջնորդելու համար Եվ ժողովրդին հոժարակամ լինելու համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Իսրայելի զորավարների առաջնորդության Եվ ժողովրդի հոժարության համար Օրհնեցե՛ք Տիրոջը։ |
Նրանից հետո՝ Զեքրիի որդի Ամասիան, որն իրեն նվիրել էր Տիրոջը. նրա հետ՝ երկու հարյուր հազար քաջազուն ռազմիկներ։
Եվ ժողովուրդն օրհնեց այն բոլոր մարդկանց, որ հոժարակամ համաձայնվեցին բնակվելու Երուսաղեմում։
Քո ժողովուրդը զորությանդ օրը հոժար կամքով պատրաստ կլինի սրբության զարդարանքով. արշալույսի արգանդից քո մանուկները քեզ համար ցողի պես կլինեն։
Եթե դա իմ կամքով անեմ, վարձ կունենամ, իսկ եթե ոչ, ապա դա ինձ Տիրոջից վստահված տնտեսություն է։
Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։
Գովաբանե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդին, Որովհետև իր ծառաների արյան վրեժն է առնում, Իր թշնամիներից վրեժ է առնում Եվ քավություն է անում իր ժողովրդի հողի համար»։
Նա տեսավ երկրի առաջին մասն իրեն հարմար, Որովհետև այնտեղ որոշվեց իշխանի տված բաժինը. Նա եկավ ժողովրդի գլխավորների հետ, Գործադրեց Տիրոջ արդարությունն Ու նրա հրամաններն Իսրայելի հանդեպ»։
Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։
Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։
որովհետև նրա դատաստանները ճշմարիտ ու արդար են, որովհետև նա դատեց մեծ պոռնիկին, որ ապականեց երկիրը իր պոռնկության մեջ և իր ծառաների արյան վրեժը նրանից լուծեց (Բ Օր. 32.43, Դ Թագ. 9.7)»։