Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։ |
Ես քո եղբայրներից մեկ բաժին ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։
Բայց Հուդայի տանը ողորմելու եմ և նրանց պետք է փրկեմ իրենց Տեր Աստծով և նրանց չեմ փրկելու աղեղով, ո՛չ սրով ու ո՛չ էլ պատերազմով. ո՛չ ձիերով, ո՛չ էլ ձիավորներով»։
Եվ նրանց համար այն օրը ուխտ պիտի կնքեմ դաշտի գազանների հետ, երկնքի թռչունների հետ և երկրի սողունների հետ։ Աղեղը, սուրը և պատերազմը պիտի վերացնեմ երկրից և նրանց ապահովությամբ պիտի պառկեցնեմ։
Բայց ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար,
Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։