Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ Եվ նախանշել դա հին օրերից Եվ բերել հիմա, Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՞թե չես լսել հեռվից այն, ինչ արել եմ հին ժամանակներից, ձևավորեցի այն ու իրականացրի, և ամուր քաղաքները պատերազմելով գերեվարողների համար հպարտություն եղան։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։


Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։


Մի՞թե կացինը կպարծենա իրենով տաշողի դիմաց, կամ սղոցը կհոխորտա՞սղոցողի դիմաց, իբր թե ցուպն ինքը շարժեր իրեն բարձրացնողին, կամ գավազանն ինքը բարձրացներ նրան, ով փայտ չէ։


Ես եմ կազմում լույսը և ստեղծում խավարը, բերում եմ բարօրությունը և ստեղծում դժբախտությունը. ես եմ Տերը, որ անում է այս բոլորը։


Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող արդարություն անձրևեն, թող երկիրը բացվի, թող բուսնի փրկությունը, և նրա հետ ծլի արդարությունը։ Ես՝ Տերը, ստեղծել եմ այն»։


Ահավասիկ ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիք է պատրաստում իր արհեստի համար. նույնպես ե՛ս եմ ստեղծել կործանողին, որպեսզի խորտակի այն։


Ուստի Սամարիան բաց տարածքում քարակույտ պիտի դարձնեմ՝ խաղողի այգի տնկելու տեղ, և նրա քարերը ձորը պիտի թափեմ և պիտի բացեմ նրա հիմքերը։