Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Մի՞թե չես լսել հեռվից այն, ինչ արել եմ հին ժամանակներից, ձևավորեցի այն ու իրականացրի, և ամուր քաղաքները պատերազմելով գերեվարողների համար հպարտություն եղան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ Եվ նախանշել դա հին օրերից Եվ բերել հիմա, Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:25
11 Խաչաձեւ Հղումներ  

Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։


Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար։


«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։


Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։


Սամարիան կդարձնեմ որպես հյուղակ ագարակի մրգապահների համար և որպես տնկի այգու համար, խորխորատի մեջ կկործանեմ նրա քարերը և նրա հիմքերը կմերկացնեմ։


Երկինքը թող ուրախ լինի բարձրից, և ամպերն արդարություն ցողեն, երկիրը ողորմություն թող բխեցնի, լիովին արդարություն թող բխեցնի։ Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ