Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք այս խոսքն ասացին նրան. «Եթե դու այսօր ծառա լինես այս ժողովրդին և նրանց ծառայես, նրանց պատասխան տաս և քաղցր խոսքեր ասես նրանց, այն ժամանակ նրանք միշտ կլինեն քո ծառաները»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ»։ |
Իսկ նա մերժեց ծերերի իրեն տված խրատը և խորհուրդ հարցրեց այն երիտասարդներից, որոնք մեծացել էին իր հետ և կանգնած էին իր առջև։
Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.