Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 1:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Տերը բարի խոսքերով, մխիթարական խոսքերով պատասխանեց ինձ հետ խոսող հրեշտակին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 1:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։


«Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։


Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։


Եվ ասացի. «Սրանք ի՞նչ են, Տե՛ր իմ»։ Եվ այն հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ են սրանք»։


Ես տեսել եմ նրա ճանապարհները, բայց բժշկելու եմ նրան. ես առաջնորդելու եմ նրան և մխիթարելու եմ նրան ու նրա սգավորներին»։


Եվ կտավ հագած այն մարդուն, որ գետի ջրերի վրա էր, մեկն ասաց. «Ե՞րբ է լինելու այս սքանչելիքների վերջը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ