Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 9:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 9:23
13 Խաչաձեւ Հղումներ  

Որ չհավատացին Աստծուն և հույս չդրեցին նրա փրկության վրա։


Բայց նրանք ապստամբեցին և վշտացրին նրա Սուրբ Հոգուն, նա էլ թշնամի դարձավ նրանց և պատերազմեց նրանց դեմ։


Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։


Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։


Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։


Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։


(Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։


Եվ ասաց. «Երեսս ծածկեմ նրանցից, Տեսնեմ նրանց վերջն ի՛նչ կլինի. Քանզի նրանք մի ծուռ ազգ են, Որդիներ, որոնց մեջ հավատ չկա։


Որովհետև մեզ էլ է նրանց պես ավետվել, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, քանի որ լսողների մեջ հավատով չներթափանցեց։