Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:23
13 Խաչաձեւ Հղումներ  

քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։


Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, և Տերը նրանց թշնամի դարձավ, հենց ինքը պատերազմեց նրանց դեմ։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Քորեբից մինչև Կադեսբառնեա, Սեիր լեռան ուղղությամբ, տասնմեկ օրվա ճանապարհ է։


Եվ ասաց. Իմ երեսը կթեքեմ նրանցից և նրանց ցույց կտամ, թե ի՛նչ կլինի նրանց վախճանը, որովհետև սրանք մոլորված ազգ են, հավատ չունեցող որդիներ։


Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր։


Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ