Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Դուք ամենքդ ինձ մոտ եկաք և ասացիք ինձ. “Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ մեզ համար հետախուզեն երկիրը և մեզ լուր բերեն այն ճանապարհի մասին, որով պիտի բարձրանանք, և այն քաղաքների մասին, ուր մուտք պիտի գործենք”։


Այս խոսքն ինձ հաճո թվաց։ Ես ձեզանից վերցրի տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ։


Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառա Մովսեսն ինձ Կադես-Բառնեայից ուղարկեց երկիրը հետախուզելու, և ես նրան սրտիս մեջ եղածի պես անկեղծ լուր բերեցի։


Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել,


«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։


Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։


Երբ Տերը ձեզ ուղարկեց Կադես-Բառնեայից և ասաց՝ “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ ես տալիս եմ ձեզ”, այն ժամանակ անհնազանդ գտնվեցիք ձեր Տեր Աստծու հրամանին, չհավատացիք նրան և չլսեցիք նրա խոսքը։


Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։


Ո՜վ Տեր, սերնդից սերունդ ապաստան ես մեզ համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ