Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նետեր ուղարկեց և դրանք ցրեց, Կայծակներ, և նրանց խուճապի մատնեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր նետերն արձակեց ու ցրեց դրանք, փայլատակումներ փայլատակեցրեց ու զարհուրեցրեց նրանց։ |
Քո նետերը սրված են. ազգերն ընկնում են քո ոտքերի տակ. քո նետերը մտնում են թագավորի թշնամիների սիրտը։
Արեգակը, լուսինը իրենց կայանում կանգնեցին, քո նետերի լույսից, երբ սուրում էին, քո նիզակի փայլուն պայծառությունից։
Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։
Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։