Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Մինչ Սամուելը ողջակեզն էր մատուցում, այլազգիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Այդ ժամանակ Տերը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրա, և նրանք շփոթվեցին ու պարտվեցին Իսրայելից։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:10
21 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ հակառակորդները կկործանվեն, Նա երկնքից կորոտա նրանց, Տերը կդատի երկրիս ծագերը, Եվ ուժ կտա իր թագավորին, Եվ կբարձրացնի իր օծյալի եղջյուրը»։


Այսօր ցորենի հնձի ժամանակն է, չէ՞. ես պիտի աղաղակեմ Տիրոջը, և նա ձեզ պիտի որոտ ու անձրև տա, որ հասկանաք և տեսնեք, որ Տիրոջ առաջ դուք մեծ չարիք եք գործել՝ ձեզ համար թագավոր ուզելով»։


Երկնքից պատերազմեցին. Աստղերն իրենց շրջաններից Սիսարայի դեմ պատերազմեցին։


Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։


Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։-


Նոր աստվածներ ընտրեցին, Իսկույն պատերազմ եղավ իրենց դռներին. Արդյոք վահան կամ նիզակ երևա՞ց՝ Իսրայելի քառասուն հազարի մեջ։


Տերը խորտակեց Սիսարային և բոլոր կառքերն ու ամբողջ բանակը՝ սրի քաշելով Բարակի առաջ, և Սիսարան կառքից ցած իջավ ու ոտքով փախավ։


Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։


Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։


Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։


Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։


Տերը քո առջև կոտորել կտա քեզ վրա հարձակվող քո թշնամիներին. նրանք դուրս կգան քո դեմ մեկ ճանապարհով, բայց յոթ ճանապարհով կփախչեն քո առաջից։


Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։


Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ